‘Մեկնարկել է թյուրքալեզու երկրների ազատ առևտրի գոտու ստեղծման գործընթացը’

619

Թյուրքալեզու երկրների խորհրդարանական ասամբլեայի (Թյուրք ԽԱ) տնտեսական, առևտրային, ֆինանսական հարցերով հանձնաժողովի երկրորդ նիստում, որը նախատեսված է անցկացնել մարտ ամսին Ղրղզստանում, կքննարկվի կազմակերպության անդամ երկրների միջև մաքսատուրքերից ազատ գոտու ստեղծման հարցը, Trend-ին երկուշաբթի հաղորդել է Թյուրք ԽԱ գլխավոր քարտուղար Ռամիլ Հասանովը:

Թյուրքալեզու երկրների խորհրդարանական ասամբլեան ստեղծվել է 2009 թ. Բաքվում: Քարտուղարության կազմում են գլխավոր քարտուղարը, նրա տեղակալները՝ Թուրքիայից և Ղազախստանից, և փորձագետների խումբը: Կազմակերպության նպատակն է թյուրքալեզու երկրների միջև կապերի ամրապնդումը, օրենսդրության համապատասխանեցումը միջազգային նորմերին և այլն: Կազմակերպության անդամներ են Ադրբեջանը, Թուրքիան, Ղազախստանը և Ղրղզստանը:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Եկել ես ստեղ, լաց ես լինում, մեր տոնը խանգարում ես, որ ի՞նչ անես (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Բրազիլիայի գիշերային ակումբում տեղի ունեցած հրդեհի զոհերի թիվը հասել է 245-ի. երկրի նախագահը եռօրյա սուգ է հայտարարել’