‘
Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Փարիզի Ելիսեյան պալատում մեկնարկել է Սերժ Սարգսյանի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնում է Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը:
Ավելի վաղ այսօր Փարիզում Ֆրանսիայի նախագահ Օլանդը առանձնազրույցներ է ունեցել Ալիեւի եւ Սարգսյանի հետ: Ակնկալվում է հանդիպում նաեւ եռակողմ ձեւաչափով:
‘