‘
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը օգոստոսի Ամերիկայում կմասնակցի Grand Chess Tour-2018-ի 3-րդ փուլին: Այն մեկնարկել է օգոստոսի 11-ին և կավարտվի 15-ին:
Մրցաշարին կմասնակցեն նաև հետևյալ գրոսմասյտերները՝ Ֆաբիանո Կարուանան, Շահրիյար Մամեդյարովը, Ուեսլի Սոն, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Սերգեյ Կարյակինը, Հիկարու Նակամուրան, Վիշվանաթան Անանդը, Ալեքսանդր Գրիշչուկը և Լենյեր Դոմինգեսը:
10 շախմատիստներն իրենց ուժերը նախ կփորձեն արագ շախմատում, իսկ հետո նաև կայծակնային շախմատում:
Յուրաքանչյուր խաղային օրը մասնակիցները կխաղան 3 պարտիա: Արագ շախմատում հաղթանակի համար կտրվի 2 միավոր, իսկ ոչ-ոքիի դեպքում՝ 1 միավոր:
Հիշեցնենք, որ Grand Chess Tour-2018-ի նախորդ երկու փուլերում հաղթել էր ամերիկացի Ֆաբիանո Կարուանան:
‘