‘Մեկնարկեց Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքը (լրացված, ուղիղ միացում)’

2025

Քիչ առաջ Ազատության հրապարակում մեկնարկեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած հանրահավաքը:

Դիմելով ներկաներին՝ Հովհաննիսյանը հայտարարել է, թե անցյալը գնահատելու և սխալներից սովորելու պահն է: Նա առանց անուններ նշելու ասել է. «Նա, ով որ մինչև ժամը 6-ը չգա, ներողություն չխնդրի ժողովրդից, նա պատասխան է տալու»:

Նա նաև հայտարարել է, թե սա սիրո պայքար է:

17:28

Ժամը վեցին կմոտենամ խոսափողին և կխոսեմ այն հանդիպման մասին, որը ես առաջարկեցի Սերժ Սարգսյանին: Այս մասին քիչ առաջ հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Նա ինձ իր խոսնակի միջոցով մեսիջ է ուղարկել, ես դրան կպատասխանեմ ժամը վեցին»,- ասել է նա հավելելով, որ իրենց կմիանան Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ «Ժառանգություն» խմբակցության անդամները: 

Watch live streaming video from a1plus at livestream.com

Նախորդ հոդվածը‘Փակված ճանապարհների եւ գծերից հանված երթուղայինների մասին տեղեկություններ չկան ‘
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» Կավանիի համար պատրաստ է տալ Բենզեմային եւ վճարել 25 միլիոն եվրո’