‘Մեկնարկում է ԱԺ քառօրյան. Քվեարկության է դրվելու «Մարտի 1»-ի հանձնաժողով ստեղծելու հարցը’

774

Այսօր մեկնարկող ԱԺ հերթական քառօրյային քվեարկության կդրվի «2008թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության եւ օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծը: Հիշեցնենք, որ նախագիծը ներկայացրել են «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորները:

Հիմնական զեկուցող Գագիկ Ջհանգիրյանը անցած քառօրյային մոտ 3 ժամ ներկայացրել է նախագիծը և պատասխանել պատգամավորների հարցերին: Արդեն հայտնի է, որ ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունները կողմ են քվեարկելու նախագծին, իսկ իշխանական մեծամասնությունը հայտարարել է, որ իր դիրքորոշումը կհայտնի այսօրվա քվեարկությունից առաջ:

Նախորդ հոդվածը‘Քիսինջեր. Ուկրաինան պետք է կամուրջ դառնա Արևմուտքի և Ռուսաստանի միջև’
Հաջորդ հոդվածը‘Էդվարդ Նալբանդյանը մարտի 11-ին կհանդիպի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին’