Կատարում այսօր կմեկնարկում է ֆուտբոլի աշխարհի 22-րդ առաջնությունը Կատար – Էկվադոր խաղով, որը նշանակված է Երևանի ժամանակով 20:00-ին: Մրցաշարն ընդունող երկրի ու Էկվադորի հավաքականի հանդիպումն առաջին խաղային օրվա միակ մրցավեճն է:
Մրցաշարը կանցկացվի նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 18-ը: Խաղերը կկայանան Կատարի 5 քաղաքների 8 ստադիոններում: Սա աշխարհի առաջին առաջնությունն է, որն ամբողջությամբ կանցկացվի Արաբական աշխարհում, և երկրորդը 2002 թվականին Հարավային Կորեայում ու Ճապոնիայում անցկացված Մունդիալից հետո, որ ամբողջությամբ կանցկացվի Ասիայում:
Սա աշխարհի վերջին առաջնությունն է, որի հիմնական մրցաշարին կմասնակցի 32 հավաքական: 2026 թվականից մասնակից հավաքականների քանակը կկազմի 48:
2022 թվականի աշխարհի առաջնությունն առաջինն է, որ կանցկացվի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին: Աշխարհի գործող չեմպիոնը Ֆրանսիայի հավաքականն է, որն ԱԱ-2018-ի եզրափակիչում 4-2 հաշվով հաղթեց Խորվաթիայի ընտրանուն:

A – Նիդեռլանդներ, Էկվադոր, Սենեգալ, Կատար
B – Անգլիա, ԱՄՆ, Իրան, Ուելս
C – Լեհաստան, Արգենտինա, Մեքսիկա, Սաուդյան Արաբիա
D – Ֆրանսիա, Դանիա, Թունիս, Ավստրալիա
E – Գերմանիա, Իսպանիա, Կոստա Ռիկա, Ճապոնիա
F – Խորվաթիա, Բելգիա, Կանադա, Մարոկկո
G – Շվեյցարիա, Սերբիա, Բրազիլիա, Կամերուն
H – Պորտուգալիա, Ուրուգվայ, Գանա, Հարավային Կորեա
Խմբային փուլի խաղերի ժամանակացույցը
Նոյեմբերի 20
Կատար – Էկվադոր, ժ.՝ 20:00
Նոյեմբերի 21
Անգլիա – Իրան, ժ.՝ 17:00
Սենեգալ – Նիդեռլանդներ, ժ.՝ 20:00
ԱՄՆ – Ուելս, ժ.՝ 23:00
Նոյեմբերի 22
Արգենտինա – Սաուդյան Արաբիա, ժ.՝ 14:00
Դանիա – Թունիս, ժ.՝ 17:00
Մեքսիկա – Լեհաստան, ժ.՝ 20:00
Ֆրանսիա – Ավստրալիա, ժ.՝ 23:00
Նոյեմբերի 23
Մարոկկո – Խորվաթիա, ժ.՝ 14:00
Գերմանիա – Ճապոնիա, ժ.՝ 17:00
Իսպանիա – Կոստա Ռիկա, ժ.՝ 20:00
Բելգիա – Կանադա, ժ.՝ 23:00
Նոյեմբերի 24
Շվեյցարիա – Կամերուն, ժ.՝ 14:00
Ուրուգվայ – Հարավային Կորեա, ժ.՝ 17:00
Պորտուգալիա – Գանա, ժ.՝ 20:00
Բրազիլիա – Սերբիա, ժ.՝ 23:00
Նոյեմբերի 25
Ուելս – Իրան, ժ.՝ 14:00
Կատար – Սենեգալ, ժ.՝ 17:00
Նիդեռլանդներ – Էկվադոր, ժ.՝ 20:00
Անգլիա – ԱՄՆ, ժ.՝ 23:00
Նոյեմբերի 26
Թունիս – Ավստրալիա, ժ.՝ 14:00
Լեհաստան – Սաուդյան Արաբիա, ժ.՝ 17:00
Ֆրանսիա – Դանիա, ժ.՝ 20:00
Արգենտինա – Մեքսիկա, ժ.՝ 23:00
Նոյեմբերի 27
Ճապոնիա – Կոստա Ռիկա, ժ.՝ 14:00
Բելգիա – Մարոկկո, ժ.՝ 17:00
Խորվաթիա – Կանադա, ժ.՝ 20:00
Իսպանիա – Գերմանիա, ժ.՝ 23:00
Նոյեմբերի 28
Կամերուն – Սերբիա, ժ.՝ 14:00
Հարավային Կորեա – Գանա, ժ.՝ 17:00
Բրազիլիա – Շվեյցարիա, ժ.՝ 20:00
Պորտուգալիա – Ուրուգվայ, ժ.՝ 23:00
Նոյեմբերի 29
Նիդեռլանդներ – Կատար, ժ.՝ 19:00
Էկվադոր – Սենեգալ, ժ.՝ 19:00
Իրան – ԱՄՆ, ժ.՝ 23:00
Ուելս – Անգլիա, ժ.՝ 23:00
Նոյեմբերի 30
Ավստրալիա – Դանիա, ժ.՝ 19:00
Թունիս – Ֆրանսիա, ժ.՝ 19:00
Լեհաստան – Արգենտինա, ժ.՝ 23:00
Սաուդյան Արաբիա – Մեքսիկա, ժ.՝ 23:00
Դեկտեմբերի 1
Կանադա – Մարոկկո, ժ.՝ 19:00
Խորվաթիա – Բելգիա, ժ.՝ 19:00
Կոստա Ռիկա – Գերմանիա, ժ.՝ 23:00
Ճապոնիա – Իսպանիա, ժ.՝ 23:00
Դեկտեմբերի 2
Գանա – Ուրուգվայ, ժ.՝ 19:00
Հարավային Կորեա – Պորտուգալիա, ժ.՝ 19:00
Կամերուն – Բրազիլիա, ժ.՝ 23:00
Սերբիա – Շվեյցարիա, ժ.՝ 23:00
Դեկտեմբերի 3-6-ը կկայանան 1/8 եզրափակիչ հանդիպումները, դեկտեմբերի 9-ին և 10-ին կանցկացվեն քառորդ եզրափակիչ խաղերը, դեկտեմբերի 13-ին և 14-ին տեղի կունենան կիսաեզրափակիչները, դեկտեմբերի 17-ին՝ 3-րդ տեղի համար խաղը, 18-ին՝ աշխարհի առաջնության եզրափակիչը: