Մեկնարկում է Մարիա Կոլեսնիկովայի դատավարությունը

1558

Մինսկի դատարանն սկսում է բելառուսցի ընդդիմադիր գործիչ Մարիա Կոլեսնիկովայի և իրավաբան Մաքսիմ Զնակի դատավարությունը։ Նրանք մեղադրվում են մի քանի հանցագործություններում, այդ թվում՝ իշխանությունը զավթելու նպատակով դավադրության, նրանց սպառնում է  մինչև 12 տարվա ազատազրկում։

Կոլեսնիկովան վերջին նախագահական ընտրություններում Լուկաշենկոյի հիմնական ընդդիմախոսներից մեկի՝ Վիկտոր Բաբարիկոյի շտաբի ղեկավարն էր և դարձել էր բելառուսական ընդդիմության երեք հիմնական դերակատարներից մեկը՝ Սվետլանա Տիխանովսկայայի և Վերոնիկա Ցեպկալոյի հետ միասին։

Նա կանանց «եռյակից» միակն էր, որ չհեռացավ երկրից, և անցյալ տարվա սեպտեմբերին իշխանությունները փորձեցին նրան բռնությամբ արտաքսել Ուկրաինա։

Ինչպես հաղորդվեց՝ Կոլեսնիկովան սահմանի վրա պատռել էր իր անձնագիրը, որպեսզի ուժային կառույցների աշխատակիցները չկարողանան իրեն վտարել երկրից։ Դրանից հետո նրան ձերբակալեցին։

Դատավարությունն ընթանալու է փակ ռեժիմով։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՕմանի ծովածոցում գրավվել է «Asphalt Princess» տանկերը, նրան հրամայվել է գնալ Իրան
Հաջորդ հոդվածըՀայտնաբերվել է եւս 6 աճյուն