‘Մեկնարկում է շախմատի աշխարհի թիմային առաջնությունը. Հայաստանը կմրցի Ռուսաստանի հետ’

915

Անթալիայում այսօր մեկնարկող շախմատի աշխարհի թիմային առաջնության I տուրում գործող չեմպիոն Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցելու է Ռուսաստանի թիմի հետ:

«Մեդիամաքսը» գրում է, որ Արշակ Պետրոսյանի գլխավորությամբ հանդես են գալու Լեւոն Արոնյանը, Սերգեյ Մովսիսյանը, Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը:

Ռուսաստանի հավաքականը մարզում է Յուրի Դոխոյանը, նա առաջնությունում հայտավորել է Վլադիմիր Կրամնիկին, Ալեքսանդր Գրիշչուկին, Սերգեյ Կարյակինին, Յան Նեպոմնյաչնիին ու Նիկիտա Վիտյուգովին:

Առաջին տուրի մյուս հանդիպումներում մրցելու են հետեւյալ զույգերը՝ Գերմանիա-Եգիպտոս, Թուրքիա-Ադրբեջան, Հոլանդիա-Չինաստան, Ուկրաինա-ԱՄՆ:

Հաղթանակի համար թիմերը վաստակելու են 2 միավոր, իսկ ոչ ոքիի՝ 1:

Առաջնությունն ընթանալու է մինչեւ դեկտեմբերի 5-ը:

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. ԿԳԲ-ի «թղթապանակը» վարկածների մեջ ամենաճշմարտանմանն է’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքականության քաղաքականացում. Սերժ Սարգսյանի հեռացման բանաձևը’