‘Մեկնարկում է Քարնեգի հետազոտական կրթաթոշակային ծրագիրը’

1111

ԱՄՆ-ում հետազոտական աշխատանքներ իրականացնելու հնարավորություն հասարակագիտության և հումանիտար գիտությունների ոլորտի մասնագետների համար

Եվրասիայի և Արևելյան Եվրոպայի հետազոտությունների ազգային խորհուրդը հայտարարում է Քարնեգի հետազոտական կրթաթոշակային ծրագիրը 2014-2015թթ. ուս. տարվա համար: Ծրագիրը հնարավորություն է տալիս հասարակագիտության և հումանիտար գիտությունների ոլորտի մասնագետներին  անհատական, գիտական աստիճան չտվող հետազոտական աշխատանքներ իրականացնել ԱՄՆ-ի համալսարաններում և ինստիտուտներում: Ծրագրի մասնակիցները 4 ամսվա ընթացքում պետք է հետազոտություններ իրականացնեն նախապես ընտրված թեմայով և վերադարձից հետո ներկայացնեն 15-ից 30 էջի սահմաններում ակադեմիական աշխատանք, կարդան դասախոսություններ՝ խթանելու բարձրագույն կրթության զարգացումը:

Ծրագրի մասնակիցները կստանան. 1) իրենց բնակության վայրից մինչև ԱՄՆ-ի հյուրընկալող համալսարան և հետադարձ ճանապարհածախս 2) մեկնումից առաջ, ինչպես նաև Վաշինգթոն քաղաքում կողմնորոշիչ հանդիպում, 3) ամսական թոշակ, 4) առողջական ապահովագրություն և 5)գրադարաններից ու արխիվներից օգտվելու հնարավորություն և մասնակցություն շրջանավարտների համար նախատեսված միջոցառումներին: Ի լրումն, ծրագրի բոլոր մասնակիցները կկարողանան դիմել գիտական զարգացման ֆոնդին՝ գրքեր գնելու, տեխնոլոգիաներ և հետազոտության համար անհրաժեշտ այլ նյութեր ձեռք բերելու կամ ԱՄՆ-ում համապատասխան մասնագիտական խմբերի հետ կապ հաստատելու և գիտաժողովների մասնակցելու համար:

ԾՐԱԳՐԻ ԴԻՄՈՐԴՆԵՐԸ ՊԵՏՔ Է՝

  • լինեն Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի կամ Ուկրաինայի քաղաքացի
  • լինեն ասպիրանտ, դասախոս կամ գիտնական, ովքեր վերջին շրջանում հետազոտական աշխատանքներ չեն իրականացրել ԱՄՆ-ում
  • ունենան կամ դիմումի պահին պաշտպանելիս լինեն թեկնածուական աստիճանը
  • ունենան հրատարակություններ (ասպիրանտները կարող են նշել գիտաժողովների ժամանակ իրենց ներկայացրած աշխատանքները) համապատասխան ոլորտում
  • տիրապետեն անգլերեն լեզվին
  • հետազոտությունն իրականացնեն հետևյալ թեմայով՝ «Հարավային Կովկաս. Կյանքն անցումային շրջանում»  
  • ի վիճակի լինեն ստանալ ԱՄՆ մուտքի J տեսակի արտոնագիր
  • կարողանան ԱՄՆ-ում հետազոտությունները սկսել 2014թ. սեպտեմբերին կամ 2015թ. հունվարին

Դիմումների հանձնման վերջնաժամկետն է 2014թ. ապրիլի 30-ը (Թբիլիսիի ժամանակով ժամը 17:00-ն)

Ծրագրի մասին ավելին իմանալու համար այցելեք՝ http://www.nceeer.org:

Հարցերի դեպքում կարող եք դիմել Ալեքսեյ Խարլամովին՝ [email protected]   էլ. հասցեով:

Նախորդ հոդվածը‘Կատարվել է 4.43 միլիոն դոլարի առքուվաճառք’
Հաջորդ հոդվածը‘Նիկոլա Սարկոզիի մասնավոր հեռախոսազրույցները հայտնվել են մամուլում’