‘Մեկնարկում է ֆինանսական բուրգի գործով դատավարությունը ‘

968

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկում է հայտնի ֆինանսական բուրգի գործով դատավարությունը՝ դատավոր Գագիկ Պողոսյանի գլխավորությամբ:

Հիշեցնենք, որ Արթուր Անդրեասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա բուքմեյքերական գործունեությամբ և արտարժույթի առուվաճառքով զբաղվելու արդյունքում հայտնվելով փաստացի անվճարունակ վիճակում, 2010թ. հունիսին որոշել է ՀՀ ԿԱ ոստիկանությունում ղեկավար պաշտոններ զբաղեցնող գնդապետ Կարեն Բաբակեխյանի, գեներալ-մայոր Ներսես Նազարյանի, վերջինիս որդու՝ Երևան քաղաքում գործող «Մոսկվիչկա» խանութների ցանցի սեփականատեր Արմեն Նազարյանի, ինչպես նաև նրանց ընտանիքների անդամների հետ ունեցած մտերմության ու դրանով պայմանավորված իր անձի նկատմամբ շրջապատում ձևավորված վստահության շահարկմամբ խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով ձեռնարկատիրական գործունեության մեջ ներդնելու և դրա դիմաց շահույթներ ստանալու պատրվակով հափշտակել տարբեր քաղաքացիների առանձնապես խոշոր չափերով գումարները և ձեռք բերել իրավունք նրանց անշարժ գույքի նկատմամբ։

Ի դեպ, սա այն պատմությունն է, որի հետևանքով աշխատանքից ազատվեց Ներսիկ Նազարյանը: 

Նախորդ հոդվածը‘Հեռուստամարաթոն 2013-ն արձանագրել է 22 661 372 ԱՄՆ դոլար արդյունք’
Հաջորդ հոդվածը’10 տարի առանց Concorde ինքնաթիռների’