‘Մեկնարկում է FLEX դպրոցականների ծրագիրը. Ովքե՞ր կարող են դիմել ծրագրին’

2607

FLEX-ը մշակութային փոխանակման ծրագիր է, որը հնարավորություն է տալիս մրցույթը հաղթող դպրոցականներին մեկ տարի ուսանել ԱՄՆ-ի ավագ դպրոցներում և ապրել ամերիկյան հյուրընկալող կազմակերպություններում: FLEX կրթաթոշակային ծրագիրն ամբողջովին ֆինանսավորվում է ԱՄՆ-ի կառավարության կողմից և իրականացվում է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի Կրթական և մշակութային գործերի (ԿՄԳ) բաժնի կողմից: Ծրագրի նպատակն է ԱՊՀ երկրների աշակերտներին հնարավորություն ընձեռել ապրելու ժողովրդավարական հասարակության մեջ և ըմբռնելու նրանց արժեքները, ինչպես նաև ամուր կապեր ստեղծել Եվրասիայի և Ամերիկայի ժողովուրդների միջև: Դիմորդները քննություններ են հանձնում և ընտրվում բաց և արժանիքների վրա հիմնված երեք փուլից բաղկացած մրցույթի միջոցով: 

Ովքե՞ր կարող են դիմել ծրագրին

 2013թ. սեպտեմբերին ՖԼԵՔՍ ծրագրին դիմելու համար 2014-2015 ուսումնական տարվա մրցույթի դիմորդները պետք է

— դիմելու պահին սովորեն 9-րդ, 10-րդ, 11-րդ կամ 12-րդ* դասարաններում և

— միաժամանակ ծնված լինեն 1996 թ.-ի մարտի 15-ից 1999 թ.-ի հուլիսի 15-նընկած ժամանակահատվածում

— ունենան լավ կամ գերազանց առաջադիմություն ունենան անգլերենի իմացություն

— համապատասխանեն ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալու պահանջներին

— լինեն Հայաստանի Հանրապետության քաղաքացի և բավարարեն ՀՀ անձնագիր ստանալու պահանջներին:

Հաշմանդամ երեխաները պետք է

ծնված լինեն 1996 թվականի մարտի 1-ից 1999 թվականի հուլիսի 15-ն ընկած ժամանակահատվածում սովորեն 8-րդ, 9-րդ, 10-րդ , 11-րդ կամ 12-րդ դասարաններում

Մրցույթի ժամանակացույց

Սեպտեմբերի 09, 09:00, Հրազդան, թիվ 13 դպրոց, Կենտրոն թաղամաս

Սեպտեմբերի 09, 09:30, Իջևան, թիվ 4 դպրոց, Նալբանդյան փ. 1

Սեպտեմբերի 10, 09:00, Վանաձոր, թիվ 2 դպրոց, Հերացի փ. 17

Սեպտեմբերի 10, 09:30, Մարտունի, թիվ 1 դպրոց, Կոմիտասի փ. 25

Սեպտեմբերի 10, 16:00, Եղեգնաձոր, Երիտ.  կենտրոն, Մոմիկի փ.1

Սեպտեմբերի 11, 14:00, Սիսիան, թիվ 3 դպրոց, Միասնիկյան փ.

Սեպտեմբերի 11,10:00, հաշմանդամ երեխաների համար, Երևան Ամերիկյան խորհուրդների գրասենյակ, Ամիրյան փ. 4/7, V հարկ

Սեպտեմբերի 12, 09:00. Թալին, Թալինի ավագ դպրոց, Գորկու փ. 13

Սեպտեմբերի 12, 09:00, Գորիս, Կրթության ազգային ինստիտուտի մասնաճյուղ, Գուսան Աշոտ փ. 32

Սեպտեմբերի 13, 09:00, Գյումրի, թիվ 20 դպրոց, Թետչերի փ. 1

Սեպտեմբերի 13, 09:00, Կապան, թիվ 2 դպրոց, Մ. Ստեփանյան փ. 5

Սեպտեմբերի 16, 09:30-3:00, Երևան և հարակից մարզեր, Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան, թիվ 108 լսարան,Թումանյան փ. 42

Հարցերի դեպքում խնդրում ենք դիմել Ամերիկյան Խորհուրդների գրասենյակ:

Հասցե` Իմպերիում Պլազա բիզնես կենտրոն

Ամիրյան փողոց 4/7

V հարկ

Երևան 0010

Հայաստան

Հեռ. (374 10) 54 40 15, 54 40 12, 56 00 45

Էլ. փոստ[email protected]

www.americancouncils.am

Arpine Mazhinyan

Administrative Intern

American Councils for International Education

4/7 Amiryan Street,

0010 Yerevan, Armenia

Նախորդ հոդվածը‘«Պրոմեթեյ բանկը» վաճառքի է հանել Աշոտ Սուքիասյանի գույքը’
Հաջորդ հոդվածը‘Պինգ-պոնգյան դիվանագիտություն’