‘
Հոկտեմբերի 26-31-ը Երևանում տեղի կունենա ReAnimania V միջազգային փառատոնը: Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ զրույցում պատմել է փառատոնի նախագահ Վրեժ Քասունին, այս տարի ReAnimania-ն հանդիսատեսին կուրախացնի նորություններով և հետաքրքիր ծրագրերով: Հանդիսատեսը հնարավորություն կունենա տեսնելու Անսի /Ֆրանսիա/, Շտուտգարտի /Գերմանիա/ Բեյրութի /Լիբանան/ անիմացիոն փառատոնների ծրագրերը: Ստեղծված ավանդույթի համաձայն, ReAnimania-ի շրջանակներում կանցկացվեն վարպետության դասեր: Փառատոնի գլխավոր անակնկալ, թերևս, «ReAnimania-mini» ծրագիրն է, որը կանցկացվի Արցախում` Երևանում ReAnimania-ի ավարտից անմիջապես հետո: Փառատոնին մասնակցելու համար ստացվել է ավելի քան ավելի քան 500 հայտ: Հայկական մուլտֆիլմերից կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում ընդգրկվել են Արմեն Ռոնովի «Dumb Son’s Fable»-ը, Հայկ Սահակյանցի «Quantum jump»-ը և Նաիրա Մուրադյանի «Բալետը»:
‘