‘Մեկ միլիոն եվրո՝ Չեչնիայի անհայտ կորած բնակիչների համար’

522

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշում է կայացրել Ռուսաստանից գանձել գրեթե մեկ միլիոն եվրո՝ որպես փոխհատուցում անհայտ կորած չեչենների հարազատներին, ինչի պատասխանատվությունը դատարանը դրել է ռուսաստանյան իշխանությունների վրա: Բացի այդ, ՄԻԵԴ-ը Ռուսաստանի իշխանություններին պարտավորեցրել է փոխհատուցել ավելի քան 27 հազար եվրոյի դատական ծախսերը՝ այն բանի համար, որ Ռուսաստանը հրաժարվել է Հյուսիսային Կովկասի սպանված բնակիչների մարմինները հանձնել նրանց հարազատներին: Ընդ որում՝ ռուսաստանյան կողմն իր հրաժարվելը բացատրել է ՌԴ հակաահաբեկչական օրենսդրության դրույթներով, որը արգելք է նախատեսում ահաբեկչության մեջ կասկածվող և հակաահաբեկչական գործողությունների ընթացքում սպանված գրոհայինների դին ազգականներին հանձնելու հարցում: Ստրասբուրգի դատարանը ճանաչել է մարդու իրավունքների խախտումները 2001-2005 թթ. ընթացքում Չեչնիայում 14 հոգու ենթադրյալ առևանգման գործով, փոխանցում է newsru. com-ը:

Նախորդ հոդվածը‘Վախճանվել է ճապոնացի զինվորը, որը պատերազմի ավարտից 29 տարի անց անգամ «չէր հանձնվում»’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայում ընդունված օրենքները երկիրը դարձնում են ոստիկանական բռնապետություն’