Մեկ շաբաթում` Covid-19-ի 2124 դեպք, 7 մահ

514

Հայաստանում օգոստոսի 22-28-ն ընկած ժամանակահատվածում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2124 դեպք, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Դեպքերի ընդհանուր թիվը հասել է 434 հազար 398-ի, որոնցց 421 հազար 316-ն առողջացել են, 8655-ը` մահացել:

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում առողջացել է 1788 քաղաքացի, մահացել է 7 մարդ:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 2745 բուժառու:

Մեկ շաբաթում կատարվել է 6 հազար 131 թեստավորում, 

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 3 միլիոն 184 հազար 464 -ի, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նախորդ հոդվածըԵԱ․ Մարիա Գեւորգյանը հաղթեց եւ միանձնյա երկրորդն է
Հաջորդ հոդվածըՄակրոնը հրաժարվել է մասնակցել Աբեի հուղարկավորությանը