‘
Այս ամառ Ռոնալդուն տեղափոխվեց «Յուվենտուս»՝ ինը տարի «Ռեալի» կազմում հանդես գալուց հետո։ Մադրիդցիներն իրենց հատուկ ավանդական ձևով հրաժեշտ չտվեցին նշանավոր ֆուտբոլիստին, ինչպես եղել էր Ռաուլի հեռանալու ժամանակ։
Marca-ն հաղորդում է, որ «Ռեալը» մտադիր է այդ վրիպումը շտկել մեկ տարի անց։ Պարբերականի տեղեկություններով Արքայական ակումբը ցանկանում է 2019 թվականի ամռանը՝ Բեռնաբեուի գավաթի խաղարկության շրջանակներում կազմակերպել Ռոնալդուի հրաժեշտի հանդիպումը: Այդ օրը թիմը մրցելու է «Յուվենտուսի» հետ։
‘