‘Մեկ տարվա ընթացքում Գերմանիայի հավաքականի` 3 միլիոն մարզաշապիկ է վաճառվել’

1052

2013 թվականի նոյեմբեր ամսից Աշխարհի գործող չեմպիոնի` Գերմանիայի հավաքականի ավելի քան 3 միլիոն մարզաշապիկ է վաճառվել: Այս մասին Focus ամսագրին հայտնել է գերմանական Adidas ընկերության գլխավոր տնօրեն Հերբերտ Հայները:

«Գերմանիայի հավաքականի` ավելի քան 3 միլիոն վաճառված մարզաշապիկ. սա երկու անգամ ավելի է, քան 2006 թվականին, երբ այդ երկրում անցկացվում էր Աշխարհի առաջնությունը: Այդ ժամանակ գերամանցիները երրորդ հորիզոնականը զբաղեցրին», ասել է Հայները և հավելել, որ Գերմանիայի հավաքականի մարզաշապիկների մեկ երրորդը վաճառվել է երկրի սահմաններից դուրս:

Նախորդ հոդվածը‘Խամես Ռոդրիգեսը ճանաչվել է Ամերիկայի 2014 թվականի լավագույն մարզիկ’
Հաջորդ հոդվածը‘Գրանորություն. Հենրի Միլերի «Խեցգետնի արևադարձը» ‘