‘Մեկ տարվա ընթացքում Ռուսաստանում ավելացել է տասնմեկ միլիարդատեր’

742

CEO պարբերականի նախաձեռնությամբ կազմված՝ մեկ միլիարդ դոլար և ավելի կարողություն ունեցող ռուսաստանցի մեծահարուստների ցուցակում ընդգրկվել է 131 հոգի՝ 450 միլիարդ դոլար ընդհանուր կապիտալով: Անցյալ տարի ցուցակում կար «ընդամենը» 120 միլիարդատեր:

Ալիշեր Ուսմանովն իր 18,72 միլիարդ դոլարով պահպանել է 2012 թ. առաջին տեղը, բայց եթե նախկինում նրա բիզնեսը բաղկացած էր  միայն  «Металлоинвест»-ից, ապա այժմ դրան ավելացել են հինգ խոշոր ընկերություններ և առնվազն տասը ավելի մանր ձեռնարկություններ: Երկրորդ տեղը վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է «Նովոլիպեցկյան մետալուրգիական կոմբինատ» ԲԲԸ-ի հիմնական սեփականատեր Վլադիմիր Լիսինը՝ 17,2 միլիարդ դոլարով: Վարկանիշի գլխավոր սենսացիան Վիկտոր Վեկսելբերգի երրորդ տեղն է. մեկ տարի առաջ նա 11-րդ տեղում էր: Չորրորդ հորիզոնականում Միխայիլ Ֆրիդմանն է՝ «Альфа-групп»-ի ղեկավարը  15,32 միլիարդ, և այլն:

Վարկանիշային աղյուսակում  նկատելի փոփոխությունը IT ոլորտի, այդ թվում՝ սոցիալական ցանցերի միլիարդատերերի դիրքերի ամրապնդումն է, որը վերջին երկու տարիներին արդեն հաստատուն ավանդույթ է դարձել: Այսպես, առաջին անգամ դոլարային միլիարդատերերի ցուցակում են  հայտնվել «В контакте»-ի համասեփականատեր Վյաչեսլավ Միրիլաշվիլին, Яндекс-ի հիմնադիր Արկադի Վոլոժը, հանրահայտ հակավիրուսի հեղինակ Եվգենի Կասպերսկին, հաղորդում է Росбалт-ը:

Նախորդ հոդվածը‘Թեկնածուները վստահված անձինք չունեն, ընտրությունները «ակուռատնի» են ‘
Հաջորդ հոդվածը‘ԿԸՀ-ն հրապարակել է առաջին տվյալները. «Ամենաակտիվը» սյունեցիներն են, պասիվը՝ շիրակցիները’