‘Մեկ տոննա հերոին տարածած թմրաբարոնին արտահանձնել են Ռուսաստանին ‘

744

Փետրվարի 7-ին Արաբական Միացյալ Էմիրությունները Ռուսաստանին է արտահանձնել թմրաբիզնեսի պարագլուխներից մեկին, որը գրեթե մեկ տոննա հերոին է տարածել Ռուսաստանի տարբեր քաղաքներում, հաղորդում է lenta.ru-ն: Ինչպես տեղեկացնում է ՆԳՆ կայքը, 39-ամյա Աթոբեկ Գուլմամադովը Ինտերպոլի ռուսաստանյան բյուրոյի հայցով ձերբակալվել է 2012 թ. դեկտեմբերի 27-ին ԱՄԷ-ի մայրաքաղաք Աբու-Դաբիում: Թմրաբարոնի ձերբակալությանը մասնակցել են նաև ԱՄՆ-ի, Ղազախստանի և Բելառուսի հատուկ ծառայությունները: Գուլմամադովը Ռուսաստանի և Տաջիկստանի քաղաքացիություն ունի: Նա ռուսաստանյան ոստիկանության կազմած ցուցակում ամենափնտրվող թմրադիլերներից մեկն էր: Գլխավոր դատախազության տվյալներով՝ Գուլմամադովը 2008 թ. գնել և Սանկտ-Պետերբուրգ է բերել ավելի քան 37 կգ հերոին: Այն ժամանակ իրավապահ մարմինները ձերբակալել էին Գուլմամադովի հանցակիցներին, սակայն նա ինքը կարողացել էր ճողոպրել: Հետաքննության տվյալներով՝ թմրաբարոնը Ռուսաստան է տեղափոխել առնվազն 400 կգ հերոին: Ավելին, նրա հանցակիցների մոտից ոստիկանությունը առգրավել էր ավելի քան 900 կգ բարձր խտության հերոին:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ. Իսկ ո՞ր դեսպաններն են կանչվել ՀՀ ԱԳՆ’
Հաջորդ հոդվածը‘Երեկոյան ժամերից տեղումները կդադարեն, բացառությամբ՝ Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի’