‘Մեկ օրով Սան-Ֆրանցիսկոյի քաղաքապետ է դարձել շունը’

1010

Ֆրիդա անունով չիխուախուա ցեղատեսակի շունը մեկ օրով «նշանակվել է» Սան-Ֆրանցիսկոյի քաղաքապետը՝ կենդանիների քաղաքային ապաստարանին աջակցելու կամպանիայի շրջանակներում, հաղորդել է Reuters-ը:

Ֆրիդայի տերը հատուկ կազմակերպված աճուրդի հաղթող է դարձել՝ վճարելով հինգ հազար դոլար: Իր աշխատանքային օրվա ընթացքում Ֆրիդայի համար նախատեսված է զբոսանք Սան-Ֆրանցիսկոյում: Լիազորությունների ավարտից հետո քաղաքապետարանի մոտ տեղի կունենա հանդիսավոր արարողություն, որի ժամանակ շանը կնվիրեն «կենսաթոշակային փաթեթ»՝ փալաս, խաղալիքներ և քաղցրավենիքների զամբյուղ:

Անցյալ տարվա նոյեմբերին նույնպիսի ակցիան նվիրվել էր մանկական քաղցկեղի դեմ պայքարին: Այն ժամանակ Սան-Ֆրանցիսկոն մեկ օրով դարձել էր հեքիաթային Գոթեմ քաղաքը (որտեղ տեղի են ունենում Բեթմենի հետ կապված պատմությունները)՝ ի պատիվ հնգամյա Մայլզ Սքոթի, որը տոնում էր իր հաղթանակը սպիտակարյունության դեմ: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հնդկաստանում բախումներ են տեղի ունեցել ինքնակոչ գուրուի կողմնակիցների և ոստիկանների միջև’
Հաջորդ հոդվածը‘Շարջայի իշխանություններն օտարերկրացիներին թույլ են տվել անշարժ գույք ձեռք բերել ‘