Թաիլանդում մայիսի 14-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար թեկնածուների գրանցումն սկսվել է երկուշաբթի։ Իսկ երեքշաբթի օրը Bangkok Poste թերթը տեղեկացրել է, որ առաջին օրը ամբողջ երկրում գրանցվել է 3 990 թեկնածու՝ 60 քաղաքական կուսակցություններից։
Ըստ թերթի տվյալների՝ ամենաշատ հայտերը ներկայացրել են «Շարժում առաջ», «Ժողովրդական պետական ուժ» և «Հանուն թաիլանդցիների» կուսակցությունները՝ 392-ական դիմում։
Մարտի 20-ին Թաիլանդի թագավոր Մահա Վաչիրալոնգկորնը (Ռամա X) հրամանագիր է ստորագրել խորհրդարանը լուծարելու և նոր ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։ Փաստաթուղթը ստորագրվել է կառավարության լիազորությունների ավարտից (մարտի 23) մի քանի օր առաջ։
Փոխանցում է tass.ru-ն։