Մեկ օրում ՌԴ սահմանը Ռոստովում հատել է Դոնբասի 21 հազար բնակիչ

347

 Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների ավելի քան 21 հազար բնակիչներ անցած օրվա ընթացքում հատել են Ռուսաստանի սահմանը Ռոստովի մարզում։

Այդ մասին չորեքշաբթի լրագրողներին տեղեկացրել է Ռուսաստանի ԱԴԾ  տարածքային սահմանապահ վարչության մամուլի ծառայությունը։

«Անցած օրվա ընթացքում Ռուսաստան մուտք գործելու համար Ռոստովի մարզում տեղակայված անցակետերով  սահմանը հատել է ավելի քան 21 հազար քաղաքացի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՔիսինջեր․ Եվրոպայի առաջնորդները կողմնորոշիչ չունեն
Հաջորդ հոդվածըԸստ ԳԴՀ գեներալ-լեյտենանտի` ՌԴ–ի պաշարներն անսպառ են