‘Մեղադրողը առաջարկեց մերժել Տիգրան Եգորյանի ներկայացրած միջնորդությունների մեծ մասը ‘

770

«Հարսնաքարի» գործով մեղադրող Արթուր Դավթյանն այսօրվա դատական նիստի ընթացքում առաջարկեց մերժել տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչների ներկայացրած միջնորդությունների մեծ մասը, իսկ մյուս մասը, ըստ մեղադրողի, ենթակա է հետաձգման: Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից iLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ ամբաստանյալների փաստաբանները դատարանից երեսուն րոպե ժամանակ են խնդրել՝ միջնորդությունների վերաբերյալ դիրքորոշումը հստակեցնելու համար:

Նախորդ նիստի ժամանակ փաստաբան Տիգրան Եգորյանը մի շարք միջնորդություններ ներկայացրեց՝ մասնավորապես մատնանշելով նախաքննության փուլի մի շարք բացթողումներ: Եգորյանը, մասնավորապես, նշեց, որ հարկավոր է կատարել տեսաձայնագրման համակարգի պրոցեսորի կրկնակի հետազոտություն, գործով ապացույց համարել տուժողների հագուստը:

Հիշեցնենք, որ «Հարսնաքար» ռեստորանային համալիրում տեղի ունեցած ծեծի հետեւանքով մահացու վնասվածքներ էր ստացել ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, ով միջադեպից 12 օր անց, գիտակցության չգալով, մահացավ:

Նախորդ հոդվածը‘Դել Բոսկե. Վնասվածքները ճակատագրական դեր խաղացին’
Հաջորդ հոդվածը‘«Արմավիան» 1 մլն դոլարով գերազանցել է պարտքի սահմանաչափը ‘