‘Մեղադրողը 15 տարի պահանջեց Ղուկասյանի փեսայի սպանության մեջ մեղադրվողի համար’

722

Այսօր մեղադրող կողմը պահանջեց 15 տարվա ազատազրկման դատապարտել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուի՝ Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվող Հարություն Սարգսյանին։ Հայտնում է «Ազատությունը»:
Սարգսյանը Անիի նախկին ոստիկանապետի որդին է. նա Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում արդեն մեկ տարուց ավելի ընթացող դատավարության ընթացքում բազմիցս հերքել է իրեն վերագրվող մեղադրանքը։
Վարդան Ղուկասյանի դստեր փեսացուն, հիշեցնենք, սպանվել էր նշանադրությունից մեկ օր առաջ։

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 410.21 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Սոչի-2014. ԱՄՆ-ը նախազգուշացնում է՝ ատամի մածուկում կարող է պայթուցիկ լինել’