‘Մեղադրվում է զորամասի հաշվեկշռում գտնվող մեծ քանակով դիզվառելիքը հափշտակման համար ‘

721

Փաստաթղթերի մեջ ժամկետային զինծառայողի ստորագրությունը կեղծելով՝ Հակոբ Նավասարդյանը հափշտակել է զորամասի հաշվեկշռում գտնվող 317 լիտր ընդհանուր քանակով դիզվառելիքը: «Փաստինֆոյի» տվյալներով,՝ գործի նյութերի համաձայն, 35-ամյա Հակոբ Նավասարդյանը պաշտոնական փաստաղթեր հանդիսացող, զորամասի վառելանյութերի և քսանյութերի ծախսերի տեղեկագրում, ինչպես նաև վարորդների և բուժզննման մատյանում ակնհայտ կեղծ գրառումներ է մտցրել, այն է` ստորագրել է ժամկետային զինծառայող Էվին Յակովլևի փոխարեն, ինչի հետևանքով իրեն վստահված զգալի չափերի՝ 144 465 ՀՀ դրամ արժողությամբ, զորամասի հաշվեկշռում գտնվող 317 լիտր ընդհանուր քանակով դիզվառելիքը հափշտակել է:   

Հ.Նավասարդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 314-րդ հոդվածի 1-ին մասով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բնակության վայրից չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախորդ հոդվածը‘Մեղադրյալի փաստաբանը հայհոյում է սպանված զինծառայողի հարազատներին (Տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Հանրահավաքի կարևորությունը’