‘
Լոնդոնը մտադիր է brexit-ի կորուստները փոխհատուցել նաև Աֆրիկայի հետ իր առևտրային կապերն ամրապնդելով:
Բրյուսելի հետ տեղում տվող բանակցությունների ֆոնին Թերեզա Մեյը եռօրյա այց է կատարել ՀԱՀ, Քենիա և Նիգերիա: Երեքշաբթի նա հայտարարել է, որ իր ազգային շահերը հետապնդելու և Սև աշխարհամասի հետ առևտրային կապերը զարգացնելու համար թագավորությունը կհատկացնի բյուջեի մի մասը և կաջակցի մասնավոր ընկերություններին այստեղ իրենց բիզնեսն սկսելու գործում:
«Ես ուզում եմ, որ մինչև 2022 թ. Մեծ Բրիտանիան դառնա Աֆրիկայում «Մեծ յոթնյակի» ամենախոշոր ներդրողը: Բրիտանական ընկերությունների գլխավորությամբ, որոնք միլիարդներ են ներդնում, Աֆրիկայի տնտեսությունը տրիլիարդներով կաճի: Մենք ունենք դրա հնարավորությունը,- ասել է վարչապետը:- Որպես առևտրային տերության վարչապետ, տերություն, որի բարեկեցությունը կախված է գլոբալ շուկաներից, ես ուզում եմ տեսնել ուժեղ աֆրիկյան տնտեսություններ, որոնց հետ բրիտանական ընկերությունները կկարողանան բիզնես անել ազատ և արդար հիմունքներով»:
Մեյը նաև խոստացել է նպաստել ենթակառույցների զարգացմանը և աղքատության դեմ պայքարին Աֆրիկայում:
Փոխանցում է euronews-ը:
‘