‘Մեյն առաջարկել է ԵՄ երկրների քաղաքացիներին թույլ տալ մնալ Բրիտանիայում’

1927

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ԵՄ երկրների առաջնորդների հետ հանդիպմանը պատրաստակամություն է հայտնել այդ երկրների՝ Միացյալ Թագավորությունում առնվազն հինգ տարի ապրող բոլոր քաղաքացիներին մշտական բնակության իրավունք տալ:

Այդ կարգավիճակն այդ անձնաց թույլ կտա ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո ևս առանց խոչընդոտների ապրելու երկրում և օգտվելու կրթության և առողջապահության պետական ծառայություններից, ինչպես նաև սոցիալական արտոնություններից:

Առայժմ հայտնի չէ, թե որ պահից է հաշվվելու հինգ տարի ժամանակը:

Մեյն ընդգծել է, որ իր առաջարկը կգործի միայն այն դեպքում, եթե նույնպիսի իրավունքներ տրվեն ԵՄ այլ երկրներում բնակվող բրիտանացի քաղաքացիներին:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ. ԿԺԴՀ-ն հրթիռային շարժիչի ևս մի փորձարկում է անցկացրել’
Հաջորդ հոդվածը‘Դիտարկում Թալիշ գյուղից դեպի հյուսիս-արևմուտք’