‘Մեյուեյզերը հաջորդ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 12-ին’

1016

Showtime հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Սթիվեն Էսպինոսան հայտարարել է, որ ամերիկացի անպարտելի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյուեյզերը հաջորդ մենամարտն անցկացնելու է սեպտեմբերի 12-ին:

Ըստ հեռուստաընկերության հետ ստորագրած պայմանագրի՝ Մեյուեյզերը պետք է ևս մեկ մենամարտ անցկացնի:

«Ֆլոյդը միշտ ասում է, որ մենամարտելու է սեպտեմբերի 12-ին, ու դա լինելու է իր կարիերայի վերջին մենամարտը: Որպես ընկերության ղեկավար ու երկրպագու՝ չէի ցանկանա, որ նա հեռանար:

Նա, անկասկած, վերջին 19 տարիներին մեծ ներդրում է ունեցել բռնցքամարտի զարգացման գործում»,- Էսպինոսայի խոսքերը մեջբերում է BoxingScene-ը:

Հիշեցնենք, որ Մեյուեյզերն անցկացրել է 48 հաղթանակ, տոնել նույնքան հաղթանակ՝ 26-ը՝ նոկաուտով:

Նախորդ հոդվածը‘ԱԺ նիստ. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է’