‘Մեյվեզերը պատասխանել է Պակիաոյի՝ ևս մեկ մենամարտ անցկացնելու հայտարարությանը’

1335

Հուլիսի 15-ին, Մալազիայում կայացած բռնցքամարտի երեկոյի ժամանակ ֆիլիպինցի Մենի Պակիաոն նոկաուտի էր ենթարկել Լուկաս Մատիսեին, ապա նախկին մրցակից Ֆլոյդ Մեյվեզերին ևս մեկ մենամարտ անցկացնելու կոչ էր արել: Շաբաթներ անց Մեյվեզերը պատասխանել է Պակիաոյի հայտարարությանը.

«Չեմ կարող Մենիին քննադատել նրա արածների համար:

Նա իր սկզբունքներն ունի: Եթե նա դեռ ցանկանում է ռինգ դուրս գալ և գումար վաստակել, նշանակում է՝ այդպիսին են նրա սկզբունքները: Դրա դեմ ոչինչ չունեմ: Ես պատմության լավագույն բռնցքամարտիկներից մեկն եմ, եթե ոչ լավագույնը: Երբ դուք տալիս եք իմ անունը, նշանակում է՝ խոսում եք գումարից:

Ինձ շատ են հարցրել, թե ինչու չեմ ցանկանում ևս մեկ անգամ մենամարտել Պակիաոյի հետ կամ արդյո՞ք վախենում եմ նրանից: Մենին հիանալի բռնցքամարտիկ է և Փառքի սրահի ապագա անդամ, սակայն մեր միջև արդեն կայացել է մենամարտ, և հաղթել է լավագույնը՝ ես»,- Մեյվեզերի խոսքը փոխանցում է «World Boxing News»-ը:

Նախորդ հոդվածը‘Հռոմի պապը որոշել է ամբողջ աշխարհում պայքարել ընդդեմ մահապատժի’
Հաջորդ հոդվածը‘ՌԴ Պաշտպանության փոխնախարար. Հայաստանն արդարադատություն է իրականացնում’