‘Մեյվեզերը պատրաստ է Պակյաոյին ռևանշի հնարավորություն տալ’

1013

‘

WBA (Super), WBC և WBO վարկածներով աշխարհի չեմպիոն, ամերիկացի Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերը հայտարարել է, որ մեկ տարի անց պատրաստ է ֆիլիպինցի Մենի Պակյաոյին ռեւանշի հնարավորություն տալ: Այս  մասին տեղեկացնում է ESPN-ը:

Հիշեցնենք, որ ֆիլիպինցի բռնցքամարտիկն ուսի հետ կապված լուրջ խնդիրներ ունի, իսկ վիրահատությունից հետո վերականգնման համար 9-12 ամիս ժամանակ է հարկավոր:

Նշենք, որ Պակյաոյին որակազրկում, նույնիսկ բանտարկություն է սպասվում վնասվածքը դիտմամբ թաքցնելու համար:

Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Մեյվեզերը 12 ռաունդ տեւած մենամարտում մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Պակյաոյին:

‘

Նախորդ հոդվածը‘Թուրք ֆուտբոլիստը հայհոյել է Դան Բիլզերյանին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառման համար’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն թույլ չի տվել ծաղրել ճապոնացի տղային (տեսանյութ)’