‘
Աշխարհի չեմպիոնի 12 տիտղոս ունեցող Ֆլոյդ Մեյվեզերը հերքել է մամուլում շրջանառվող այն լուրերը, որոնց համաձայն՝ պատրաստվում է ռինգ վերադառնալ։
-Հազար անգամ ինձ նույն հարցն են տալիս, իսկ ես կրկին և կրկին պատասխանում եմ․ «Չեմ վերադառնալու բռնցքամարտ»։ Հիմա պատրաստում եմ օգնել երիտասարդ բռնցքամարտիկներին և վերջ։ Ռինգ վերադառնալու մասին ոչ մի խոսք չի կարող լինել,-Մեյվեզերի խոսքը մեջբերված է «Fighthype»-ից։
‘