‘
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերը հայտարարել է, որ համաձայն չէ Մենի Պակյաոյի մարզիչ Ֆրեդի Ռոաչի հետ, ով կարծում է, որ ամերիակցու և ֆիլիպինցու մենամարտը բարու և չարի պայքար է:
«Ես իրատես եմ: Եվ այս մենամարտը բարու պայքարը չէ ընդդեմ չարի: Այս հակամարտությունը 2 ուժեղագույն բռնցքամարտիկների պայքար է: Վստահ եմ իմ ուժերի վրա եւ համոզված եմ, որ ռինգից կհեռանամ հաղթողի կարգավիճակում: Պակյայոի դեմ ոչինչ չունեմ, եւ մենք մեծ մենամարտ կանցկացնենք»,- Մեյվեզերի խոսքերն է մեջբերում Boxingscene.com-ը:
Հիշեցնենք, որ Մեյվեզերն ու Պակյաոն կհանդիպեն մայիսի 2-ին՝ Լաս Վեգասում:
‘