‘
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ հուլիսի 7-8-ին Համբուրգում կայացող «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում աշխարհի առաջնորդները ամերիկյան նախագահ Դոնալդ Թրամփին կոչ կանեն վերադառնալ կլիմայի վերաբերյալ Փարիզյան պայմանագրին:
«Կարծում եմ՝ կոլեկտիվ դիմումը նախագահ Թրամփին… կվերաբերի այդ պայմանագրին ԱՄՆ-ի վերմիանալու կարևորությանը, և ես հուսով եմ, որ մենք բոլորս կարող ենք հասնել նրան, որ դա տեղի ունենա»,- հայտարարել է բրիտանացի վարչապետը BBC հեռուստատեսությանը տված հարցազրույցում: Նա ընդգծել է, որ խոսքը չի վերաբերում պայմանագրի պայմանների վերանայմանը:
Հունիսին Թրամփը հայտարարել է կլիմայի վերաբերյալ Փարիզյան պայմանագրից դուրս գալու իր որոշման մասին, քանի որ, ըստ նրա՝ այն «չափազանց անազնիվ է» ԱՄՆ-ի հանդեպ և բացի այդ՝ կարող է վնաս հասցնել ամերիկյան տնտեսության շահերին՝ միևնույն ժամանակ հարստացնելով այլ երկրների, ինչպես, օրինակ՝ Հնդկաստանին և Չինաստանին:
Փոխանցում է ria.ru-ն:
‘