‘
Ինդոնեզիայի պատանեկան չեմպիոնի տիտղոսի համար մենամարտը ավարտվել է ողբերգությամբ: 8-րդ ռաունդում բռնցքամարտիկներից մեկը նոկաուտի է ենթարկում մրցակցին, ընդ որում, շարունակում է ուժեղ հարվածներ տեղալ 17-ամյա բռնքամարտիկի գլխին, չնայած վերջինս դադարել էր դիմադրել:
Մենամարտի ավարտից վայրկյաններ հետո 17-ամյա Տուբագաս Սակտին կորցնում է գիտակցությունը: Եվ չնայած նրան անմիջապես տեղափոխում են հիվանդանոց, սակայն կյանքը փրկել չի հաջողվում: Բռնցքամարտիկի մահվան պատճառը ուղեղի արյունազեղումն է եղել:
‘