30-ամյա իսպանացի կիսապաշտպան Իսկոն Մադրիդի «Ռեալից» հեռանալուց հետո հնարավոր է պայմանագիր կնքի իտալական «Ռոմայի» հետ, հաղորդում է Sportitalia-ն։
Իսկոյի գործակալը պորտուգալացի Ժորժե Մենդեշն է, որն էլ ֆուտբոլիստի ծառայություններն առաջարկել է հռոմեական ակումբին։
Իսպանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը «Ռեալ» էր տեղափոխվել 2013-ին իսպանական «Մալագայից»։ Արքայական թիմի հետ Իսկոն դարձել է Իսպանիայի եռակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր։
Ավարտված մրցաշրջանում Իսկոն «Ռեալի» հետ մասնակցել էր 17 հանդիպման, խփել 2 գոլ։