‘Մենդեշ. «Մոուրինյոն այժմ Բրազիլիայում է»’

2573

Ժորժե Մենդեշը՝ «Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյի գործակալը, պատմել է մասնագետի համար նոր թիմի փնտրտուքի մասին:

«Մոուրինյոն այժմ Բրազիլիայում է: Տեսնենք, թե ինչ կլինի, երբ նա վերադառնա այնտեղից: Մենք հիմա բանակցություններ չենք վարում անգլիական, իսպանական կամ իտալական ակումբների հետ: Ժոզեն կարող է հանգիստ լինել և ոչ մի բանի համար չհուզվել, քանզի աշխարհի լավագույն մարզիչն է»,- ասել է գործակալը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մոուրինյոն կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը» կամ վերադառնալ «Ռեալ»:

Նախորդ հոդվածը‘Չիրո Իմոբիլե.««Նապոլիի» մարզահագուստով հանդես գալը միշտ եղել է իմ երազանքը»’
Հաջորդ հոդվածը‘Սեդա Մեսրոպյան. «Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան»’