‘Մենի Պակյաոն վերջին մենամարտում հաղթեց Թիմոթի Բրեդլիին(տեսանյութ)’

1508

Լաս Վեգասում տեղի ունեցած WBO վարկածով թափուր չեմպիոնական տիտղոսի համար վարկանիշային մենամարտում պրոֆեսիոնալ բռնցքամարտի ութ քաշային կարգերում աշխարհի նախկին չեմպիոն, ֆիլիպինցի Մենի Պակյաոն (կիսամիջին քաշային կարգ) ռինգ դուրս եկավ ամերիկացի Թիմոթի Բրեդլիի դեմ եւ հաղթանակ տարավ միավորներով 12 ռաունդում: Պակյաոն երկու անգամ մրցակցին ենթարկեց նոկդաունի՝ 6-րդ եւ 8-րդ ռաունդներում: Ֆիլիպինցին մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց 116:110, 116:110, 116:110 հաշվով: Պակյաոն երրորդ անգամ առավելության հասավ Թիմոթի Բրեդլիի նկատմամբ եւ կստանա 20 միլիոն դոլար: Բրեդլիի հոնորարը 4 միլիոն դոլար է:

Պակյաոն կարիերայի ընթացքում տարել է 58 հաղթանակ (38 նոկաուտով), 6 պարտություն, 2 ոչ ոքի: Լեգենդար բնռցքամարտիկը հայտարարել էր, որ Բրեդլիի հետ մենամարտով ավարտում է պրոֆեսիոնալ կարիերան: Սակայն երբ հայտնի դարձավ, որ ուժեղագույն պրոֆեսիոնալ բռնցքամարտիկներին հնարավորություն կտրվի մասնակցել 2016թ. Ռիոյի Օլիմպիական խաղերին, Պակյաոն ցանկություն էր հայտնել դուրս գալ նաեւ օլիմպիական ռինգ: Առայժմ վերջնական որոշում այս հարցում չկա:


Նախորդ հոդվածը‘Կան. «Վերջերս Ռոնալդուի փորի մկաններն ավելի հաճախ եմ տեսնում, քան իմ կնոջ կուրծքը»’
Հաջորդ հոդվածը‘Պայմանագրային զինծառայողը ստացել է մահացու հրազենային վիրավորում’