‘Մենուա Հարությունյանը ընկերների հետ ծեծել է 2 ակտիվիստների’

1725

Slaq.am-ի խմբագիր Մենուա Հարությունյանը իր ընկերների հետ երեկ ծեծի է ենթարկել տրանսպորտի թանկացման դեմ պայքարող երկու ակտիվիստների` Հովհաննես Ղազարյանին եւ Արծրուն Գեւորգյանին:

Ահա թե ինչ է դեպքի մասին պատմում Հովհաննես Ղազարյանը` «Չենք վճարելու 100 դրամ խմբում».

«Այսօր (երեկ) ընկերներով քայլում էինք Ամիրյան փողոցով, որտեղ պատահաբար տեսանք հենց իրեն՝ Մենուաին: Ես կարծիք հայտնեցի բնականաբար բարձր՝ թե էս Մենուան էս ինչ կովի տղայա: Դրանից հետո Մենուա Հարությունյանը և իր ավազակախումբը՝ մոտ 12 հոգի իմ եւ Արծրուն Գևորգյանի հետ անտեղի վիճաբանության մեջ են մտել և կռիվ են սարքել:

Դեպքի վայր են եկել ոստիկանները և բոլորիս ոստիկանական բաժանմունք են տարել` Մենուային ու իրա բանդային բերման են ենթարկել, իսկ մեզ ակտիվիստներին հրավիրել են, որտեղ Մենուան հայտարարել է, թե ես սեռական բնույթի հայհոյանք եմ հասցրել իրեն: Վերջնական պազաբանումներից հետո ոստիկանները առաջարկեցին բողոք ներկայացնել դատարան մարմնական վնասվածքներ հասցնելու և վիրավորելու համար, բայց ես հրաժարվեցի: Այսինքն, դուրս եկավ, որ ես ոչ մի սխալ բան չեմ արել»:

Նախորդ հոդվածը‘Ահազանգ. Հրդեհ «Marriott» հյուրանոցում’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Չեք հավատում` Գասպարյան Վովային հարցրեք’