Մենք ենք մեզ մատնել պարտության․ Ալիք Մեդիա

519

Մեզ ցավ է պատճառում մեր պարտությունը։ Պարտություն, որի հնարավորությունը բացառում էինք։ Հավատացրել էինք մեզ, թե ուժեղ ենք ու անպարտ։

Ցավ է պատճառում, որ ադրբեջանցիները մտել են Հայաստանի տարածք ու դուրս գալու նպատակ չունեն։ Վիրավորական է ու նվաստացուցիչ։ Ցավ է պատճառում, որ մեզ պայմաններ են պարտադրում, հոխորտում են գրավել նոր տարածքներ։

Դիմում ենք տարատեսակ միջազգային կառույցների, դիմում ենք աշխարհի հզորներին, նեղանում ենք ՀԱՊԿ-ից ու Ռուսաստանից, որ մեզ չեն օգնում, ադրբեջանցիներին դուրս չեն քշում մեր երկրից, մեր միջազգայնորեն ճանաչված սահմանները չեն վերականգնում։

Կասկածում ենք՝ արդյո՞ք մեզ աջակցելու հարցում Ամերիկան ու Ֆրանսիան ավելի հետեւողական կգտնվեն։ Դիմում ենք նրանց օգնությանը։ Օր առաջ հզորանալու, պաշտպանվել կարողանալու, նրանց մեր սահմաններից հեռու վանելու անհրաժեշտությունից ենք խոսում։ Երկու տարի է՝ բողոքում ենք, հուսահատվում ենք, զայրանում ենք, անիծում ենք, լուծումներ ենք փնտրում ու չենք գտնում։

Իսկ հիմա մտովի պատկերացնենք (եթե, իհարկե, կարող ենք, եթե, իհարկե, ի վիճակի ենք, եթե ցանկանում ենք), թե ինչ են 25-26 տարի շարունակ զգացել ադրբեջանցիները։ Մենք գրավել էինք նրանց երկրից յոթ շրջան ու վերադարձնել չէինք պատրաստվում։ Սկզբում մենք դրանք անվտանգության գոտիներ էինք հայտարարել, ավելի ուշ հայտարարեցինք, որ մերն են ու որպես վարչատարածքային միավորներ ընդգրկեցինք Արցախի կազմում՝ հասկացնելով բոլորին, որ վերադարձնելու ծրագիր չունենք։ Որոշել էինք, թե մերն է այն ամենն, ինչ գրավել ենք, թե նոր սահմաններ գծելու իրավունք ունենք։

Վարդան Հարությունյան

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նախորդ հոդվածըԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանին պատրաստում են ԵՄ անդամակցության
Հաջորդ հոդվածըGlobe Soccer Awards. Բենզեման՝ լավագույն խաղացող, Անչելոտին՝ լավագույն մարզիչ