‘
Ուսման վարձերի բարձրացման դեմ պայքարող ուսանողներն այսօր հանդիպել են կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին: Ցուցարարներին հուզող խնդիրների քննարկում, սակայն, ըստ էության, տեղի չի ունեցել:
Ուսանողների պատվիրակները պահանջել են, որպեսզի նախարար Աշոտյանը իջնի ներքեւ՝ ԿԳ նախարարության դիմաց հավաքված մնացած ցուցարարների ներկայությամբ «մտերմիկ զրույցի» համար: Աշոտյանը հրաժարվել է՝ պնդելով, որ «ժողովրդավարությունը պետք չէ վերածել ամբոխավարության»: «Հարություն, շանտաժի լեզվով մի՛ խոսիր, այնտեղ, որտեղ դու սովորում ես, ես դասավանդում եմ», — ակտիվիստներից «ամենաակտիվին» դիմելով՝ ասել է նախարարը:
«Մենք ձեզ սպասում ենք դրսում»,- Aravot.am-ի փոխանցմամբ՝ ասել են ուսանողները եւ հեռացել:
‘