‘Մեսի՝ 87, Մեսի՝ 88’

992

Իսպանիայի գավաթի խաղարկության «Կորդոբա» — «Բարսելոնա» մրցավեճում աշխարհի լավագույն ֆուբոլիստ Լիոնել Մեսին թարմացրեց 2012թ. ընթացքում խփած գոլերի իր ռեկորդը:

Մեսին այս խաղում աչքի ընկավ երկու անգամ՝ 11-րդ եւ 74-րդ րոպեին: Սա Մեսիի 87-րդ եւ 88-րդ գոլերն էին: «Բարսելոնան» հաղթեց 2:0 հաշվով եւ գործնականում ապահովեց իր տեղը քառորդ եզրափակիչում:

Հիշեցնենք, որ դեկտեմբեր 9-ին Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի «Բետիս» — «Բարսելոնա» խաղում (1:2) Մեսին դարձավ երկու գոլի հեղինակ եւ գերազանցեց ԳՖՀ-ի եւ «Բավարիայի» նախկին հարձակվող Հերդ Մյուլերի ռեկորդը, որը 1972 թվականին 60 խաղում խփել էր 85 գնդակ:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ-ը Վաշինգթոն է հրավիրել Սիրիայի ընդդիմության ղեկավարներին ‘
Հաջորդ հոդվածը‘Արեւելյան շրջաններում սպասվում է ձյուն ‘