Մեսիի ինքնաթիռն այս ամռանը 52 չվերթ է կատարել

84

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի 35-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի անձնական ինքնաթիռը ամռան ամիսներին 52 չվերթ է կատարել՝ արտանետելով 1502 տոննա ածխաթթու գազ, հաղորդում է ֆրանսիական L’Equipe-ը։ Այդ առիթով Ֆրանսիայի բնապահպանական կազմակերպությունները բողոք են արտահայտել։ Ֆրանսիայի միջին բնակիչն այդքան ածխաթթու գազ կարտանետեր 150 տարվա գործունեության դեպքում։

Այս ամիս ֆրանսիական մամուլը գրել էր, որ Մեսին Փարիզից Նանտ է մեկնել ինքնաթիռով, թեեւ գնացքով ճանապարհը մեկ ժամով է երկար տեւում։

2021թ․ մարտից Ֆրանսիայում ուժի մեջ է մտել բնապահպանական օրենք, որն արգելում է երկրի ներսում թռիչքներ, եթե նույն երթուղով գնացքի ուղեւորությունը չի գերազանցում 2,5 ժամ։ Արգելքը չի տարածվում անձնական ինքնաթիռների վրա։

Ամռանը Մեսիի ինքնաթիռի 52 թռիչքից 30-ը եղել է միջմայրցամաքային, 14-ը՝ տրանսատլանտյան։ Նա մեկնել է Արգենտինա, Ուրուգվայ, Բրազիլիա, ԱՄՆ, Իսպանիա։

Նախորդ հոդվածըՄիջուկային պատերազմի սպառնալիքը կսրի հակամարտությունը
Հաջորդ հոդվածըՖԻԴԵ․ 52-ամյա Անանդը վերադարձել է լավագույն տասնյակ