‘Մեսին այս ռաունդում Ռոնալդուին նոկդաունի ենթարկեց’

811

Որքան մոտենում է «Ոսկե գնդակի» հաղթողի ճանաչման օրը, այնքան թեժանում են քննարկումներն ու բանավեճերը՝ Մեսի՞, թե՞ Ռոնալդու: Ո՞վ է այս երկուսից ավելի արժանին «Ոսկե գնդակին»: Կողմերից յուրաքանչյուրը բերում է իր փաստարկները, վիճակագրական տվյալները, առավելություններն ու հակառակորդի թերությունները:

Հոկտեմբերի 12-ին Մեսի – Ռոնալդու հեռակա մրցակցությունում արգենտինացին զգալի առավելություն ստացավ: 2014 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարում Մեսին Արգենտինայի հավաքականի կազմում խաղաց Ուրուգվայի հետ, Ռոնալդուի Պորտուգալիան՝ Ռուսաստանի:

 Արգենտինայի հավաքականը 3:0 հաշվով հաղթեց Լատինական Ամերիկայի չեմպիոն, 2010թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Ուրուգվայի հավաքականին: Արգենտինացիների հաղթանակը մեծապես պայմանավորված էր Մեսիի հանճարեղ խաղով, որը դարձավ դուբլի եւ գոլային փոխանցման հեղինակ:

Իսկ ահա Պորտուգալիայի հավաքականը 0:1 հաշվով զիջեղ ռուսներին: Ռոնալդուն այդ խաղում ոչ մի բանով աչքի չընկավ, կամ էլ աչքի ընկավ միայն բազմաթիվ անգամ անիմաստ վայր ընկնելով, գնդակ կորցնելով, մրցավարներից դեղին քարտեր պահանջելով: Ընդհանուր առմամբ շատ դժգույն հանդիպում անցկացրեց: Այժմ «Ոսկե գնդակի» համար պայքարում Մեսին հայտնվեց շատ ավելի լավ դիրքերում:

Ինյեստայի, Չավիի կամ Պիրլոյի երկրպագուներին շտապենք տեղեկացնել, որ խոսքը գնում է զուտ Մեսի – Ռոնալդու մրցակցության մասին, որը չի տարածվում վերոնշյալ ֆուտբոլիստների հնարավորությունների վրա՝ «Ոսկե գնդակի» համար պայքարում:  

Աշխարհի առաջնություն

Ընտրական մրցաշար

Եվրոպա, F խումբ

Ռուսաստան – Պորտուգալիա` 1:0

Ալեքսանդր Կերժակով, 6

 Հարավային Ամերիկա

 Արգենտինա — Ուրուգվայ` 3:0

Մեսի, 66, 80, Ագուերո, 75 

 

Նախորդ հոդվածը‘ԱԶԳ-ը Նազենի Հովհաննիսյանին հիշեցրեց փուչիկների պայթյունի մասին ‘
Հաջորդ հոդվածը‘Նազենի Հովհաննիսյան. Ներողություն եմ խնդրում’