Մեսին «Բարսելոնա» վերադառնալու ցանկություն ունի

577

Ֆրանսիական ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին խոսել է «Բարսելոնա» վերադառնալու ցանկության մասին։

«Կվերադառնա՞մ «Բարսելոնա»։ Այո, միշտ ասել եմ, որ կցանկանայի ունենալ ակումբին օգնելու հնարավորություն։ Կցանկանայի մի օր լինել տեխնիկական տնօրեն։ Չգիտեմ՝ կլինի դա «Բարսելոնայում», թե այլ ակումբում։

Եթե լինի հնարավորություն, ես կցանկանայի դարձյալ իմ ներդրումն ունենալ «Բարսելոնայում», քանի որ սիրում եմ այդ ակումբը։ Ցանկանում եմ, որ այն զարգանա եւ մնա լավագույն ակումբներից մեկն աշխարհում»,- Մեսիի խոսքը մեջբերում է Sport.es-ը։

Մեսին ՊՍԺ-ին միացել է օգոստոսի 10-ին՝ կնքելով երկու տարվա պայմանագիր։

Նախորդ հոդվածըՎտանգավոր զվարճանք․ Իսպանիայում զոհվել է ցլերի ավանդական վազքի մի մասնակից
Հաջորդ հոդվածը«Տոտենհեմը» հեռացրեց գլխավոր մարզիչին