‘Մեսին գերազանցեց Մյուլերի ռեկորդը. 2012թ. Մեսիի բոլոր գոլերը. Տեսանյութ’

654

«Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսին եւս մեկ պատմական նվաճման հեղինակ դարձավ:

Իսպանիայի առաջնության 15-րդ տուրի «Բետիս» — «Բարսելոնա» խաղում (1:2) Մեսին դարձավ երկու գոլի հեղինակ եւ գերազանցեց ԳՖՀ-ի եւ «Բավարիայի» նախկին լեգենդար հարձակվող Հերդ Մյուլերի 40 տարի «հավերժ» համարվող ռեկորդը, որը 1972 թվականին 60 խաղում խփել էր 85 գնդակ:

Մեսին 2012 թվականի ընթացքում` «Բարսելոնայի» եւ Արգենտինայի հավաքականի կազմում անցկացրել է 66 խաղ, խփել 86 գնդակ (12-ը` հավաքականի կազմում) եւ դարձել 24 գոլային փոխանցման հեղինակ:

Այժմ Մեսին նաեւ Իսպանիայի առաջնության լավագույն ռմբարկուն է` 23 գոլով:

Նշենք, որ Հերդ Մյուլերը ռեկորդի հեղինակ դարձավ 26 տարեկան եւ 2 ամսեկան տարիքում, իսկ Մեսին` 24 տարեկան եւ 6 ամսեկան:

Նախորդ հոդվածը‘Ղարաբաղը նշում է անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրը ‘
Հաջորդ հոդվածը‘Այսօր մարդու իրավունքների միջազգային օրն է’