‘Մեսին «Դեպորտիվոյի» հետ խաղում խաղադաշտ չի մտնի’

689

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան Իսպանիայի առաջնությում «Դեպորտիվոյի» հետ խաղում թիմի հարձակվող Լիոնել Մեսիին հանգստի հնարավորություն կտա: Արգենտինայի հավաքականի կազմում Մեսին երկու ծանր եւ լարված հանդիպում է անցկացրել, որից հետո երկարատեւ, հոգնեցուցիչ տրանսատլանտյան չվերթով վերադարձել է Իսպանիա, եւ հանգստի, ուժերը վերականգնելու կարիք ունի:

Բացառված չէ, որ Մեսին խաղադաշտ մտնի երկրորդ խաղակեսում, տեղեկացնում է Elconfidencial.es-ը:

Նշենք, որ «Դեպորտիվո» — «Բարսելոնա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 20-ին, ժամը 23:59-ին:

Նախորդ հոդվածը‘Բանկերը մեկ շաբաթում տրամադրել են 64.4 մլն ԱՄՆ դոլարի և 28.8 մլրդ դրամի վարկ ‘
Հաջորդ հոդվածը‘Թուրքիան կրկին գնդակոծել է Սիրիայի տարածքը’