‘Մեսին կարժանանա Կատալոնիայի ամենահեղինակավոր շքանշաններից մեկին’

665

«Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին կարժանանա Սուրբ Գեորգիի խաչի, որը Կատալոնիայի ամենահեղինակավոր պարգեւներից մեկն է։ Այն ամեն տարի շնորհվում է 1981 թվականից Իսպանիայի հանրությանն իրենց գործունեությամբ մեծ օգուտ տված մարդկանց։

«Մեսին ազնվության, թիմային ոգու եւ հարգանքի կրող է։ Նա ճանաչում է ձեռք բերել անհավանական մարզական կարիերայի շնորհիվ եւ համարվում է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը»,- ասվում է «Բարսելոնայի» պաշտոնական կայքում շքանշանը ստանալու կապակցությամբ։

Ընթացիկ մրցաշրջանում Մեսսին «Բարսելոնայի» հետ մասնակցել է 45 հանդիպման, խփել 46 գոլ, կատարել 22 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը‘Կառավարության նիստ. Ուղիղ’
Հաջորդ հոդվածը‘Լոնդոնի դատարանը Ասանժին դատապարտել է 50 շաբաթ ազատազրկման’