‘
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին երեկ նոր բուժզննում է անցել, որի արդյունքները ցույց են տվել, որ եթե նա ապրիլի 10-ին մասնակցի ՊՍԺ-ի հետ Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչ պատասխան հանդիպման, ապա 50 տոկոսանոց հավանականություն կա, որ նա կխորացնի վնասվածքը:
Ինքը` Մեսին, հույս ունի այդ հանդիպմանը լինել պահեստայինների նստարանին:
Հիշեցնենք, որ Մեսին ազդրի մկանի վնասվածք էր ստացել ՊՍԺ-ի հետ առաջին հանդիպման (2:2) ժամանակ եւ բաց թողել նաեւ «Մակլյորկայի» հետ Իսպանիայի առաջնության հանդիպումը:
‘