‘Մեսին կարող է հայտնվել Մոուրինյոյի թիմում’

717

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին կարող է հայտնվել մի թիմում, որը մարզելու է «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն: Նման արտառոց իրադարձություն կարող է տեղի ունենալ հունիսի 5-ին Լեյպցիգում կայանալիք ընկերական հանդիպման ժամանակ:

Այդ հանդիպման կազմակերպիչը նախորդ տարվա հոկտեմբերին իր մարզական կարիերան ավարտած գերմանացի հայտնի ֆուտբոլիստ Միխայել Բալակն է: Ենթադրվում է, որ թիմերից մեկի կազմում կընդգրկվեն նրանք, ովքեր ժամանակին խաղացել են 36-ամյա Բալակի հետ, իսկ մյուս թիմում կխաղան այն աստղերը, որոնք դեմ հանդես է եկել Գերմանիայի հավաքականի նախկին ավագը, հաղորդում է Sport-express.ru-ն: Աստղերի թիմի մարզիչը կարող է լինել Մոուրինյոն, իսկ թիմի կազմում՝ Մեսին:

Նախորդ հոդվածը‘ԼՂՀ-ում կստեղծվեն «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ և սննդամթերքի անվտանգության ծառայություն’
Հաջորդ հոդվածը‘Նամակ չես կարում գրես, բայց գրում ես, որ ի՞նչ անես’