Ֆրանսիական ՊՍԺ-ի 34-ամյա արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին 2023 թվականի ամռանը կհեռանա փարիզյան ակումբից։ Նա կգնի ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի բաժնետոմսերի 35 տոկոսը եւ հանդես կգա ՄԼՍ-ը ներկայացնող այդ ակումբում, որի համասեփականատերերից է Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը, հաղորդում է AS-ը:
Մեսին անցած ամռանն է միացել ՊՍԺ-ին, որի հետ նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ հաջորդ մրցաշրջանի ավարտը։
Ընթացիկ մրցաշրջանում Մեսին ՊՍԺ-ի հետ մասնակցել է 33 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 13 գոլային փոխանցում։