‘Մեսին ճանաչվել է լավագույն ֆուտբոլիստ, Գվարդիոլան՝ լավագույն մարզիչ’

681

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին Իսպանիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի կողմից ճանաչվել է 2011-2012 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, իսկ «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան՝ լավագույն մարզիչ, տեղեկացնում է Marca-ն:

Ընդհանուր առմամբ, մրցաշրջանի լավագույնները որոշվել են Իսպանիայի առաջնությանը մասնակցող բոլոր ֆուտբոլիստների և մարզիչների քվեարկության արդյունքում: Քվեարկությունն անցկացվել է ինն անվանակարգերում:

Լավագույն ֆուտբոլիստ` Լիոնել Մեսի (Բարսելոնա)

Լավագույն մարզիչ` Պեպ Գվարդիոլա (Բարսելոնա)

Լավագույն դարպասապահ՝ Իկեր Կասիլյաս (Ռեալ)

Լավագույն պաշտպան` Սերխիո Ռամոս (Ռեալ)

Լավագույն կիսապաշտպան` Խաբի Ալոնսո (Ռեալ)

Հարձակվողական ոճի լավագույն կիսապաշտպան` Անդրես Ինյեստա (Բարսելոնա)

Լավագույն հարձակվող` Լիոնել Մեսի (Բարսելոնա)

Մրցաշրջանի հայտնություն` Իսկո (Մալագա)

Ազնիվ խաղի մրցանակ` Կառլես Պույոլ

Նախորդ հոդվածը‘Մոսկվայում հրաձգություն կազմակերպած ադրբեջանցին բերման է ենթարկվել ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀՇ. Վանոյին վտարող ռեժիմն ու իր պարագլուխները վտարվելու են պատմությունից ‘